Լրահոս

15.04.2023 09:13


ԱԿԲԱ բանկը Արփի Դավոյանի դեմ հայց է ներկայացրել․ «Հրապարակ»

ԱԿԲԱ բանկը Արփի Դավոյանի դեմ հայց է ներկայացրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատալեքսից տեղեկացանք, որ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը 2017 թվականին քաղաքացիներ Արփինե Հրահատի Դավոյանի եւ Լ․ Տեր-Գրիգորյանի դեմ հայց է ներկայացրել՝ 171 դոլար եւ 1642 դրամ բռնագանձելու պահանջով։ Նույնիսկ հայցի ապահովման միջոց է կիրառել եւ 171 դոլարի չափով արգելանք դրել Արփինե Դավոյանի ու մյուս պատասխանողի հաշիվների վրա, սակայն հետագայում բանկը հայցից հրաժարվել է, քանի որ պատասխանողներն իրենց կամքով կատարել են պարտավորությունները։

Նշենք, որ Արփինե Հրահատի Դավոյան անձնական տվյալներով Հայաստանում մեկ անձ կա, եւ դա ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն է»:

Այս խորագրի վերջին նյութերը