Լրահոս

15.04.2023 09:39


Կառավարության կասկածելի նախագիծը․ պետական բյուջեից 895 մլն 514 հազար դրամ է փոխանցվել․ «Ժողովուրդ»

Կառավարության կասկածելի նախագիծը․ պետական բյուջեից 895 մլն 514 հազար դրամ է փոխանցվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը հերթական կասկածելի նախագիծն է հաստատել ապրիլի 13-ի իր նիստում. այդ օրը ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից 895 մլն 514 հազար դրամ է փոխանցվել ՀՀ «Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Ռազմավարական հետազոտությունների իրականացում եւ առաջարկությունների ներկայացում» միջոցառմանը։

Ընդ որում՝ նախագծի մեջ 2-րդ-ից 4-րդ կետերը գաղտնի են, եւ միայն հիմնավորման մեջ նշվում է, թե առաջնահերթությունների վերանայմամբ պայմանավորված է նման որոշում կայացվել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ֆինանսների նախարարությունը վերապահումներ է ներկայացրել այս նախագծի վերաբերյալ, դրանք ընդունվել եւ խմբագրվել են, եւ, միեւնույնն է, նման որոշում է կայացվել:

Ֆինանսների նախարարությունը նշել է, թե դիտողություններ ունի, եւ այն ներկայացվել է նախագծի գաղտնի հատվածում:

Հավելենք, որ գումարի ծախսի նպատակների մասին որեւէ խոսք առկա չէ նախագծում. միայն հավելվածից տեղեկանում ենք, որ գումարը բաշխվելու է որպես ընթացիկ եւ կապիտալ դրամաշնորհներ պետական եւ համայնքների առեւտրային կազմակերպություններին»:

Այս խորագրի վերջին նյութերը