Լրահոս

15.04.2023 09:54


Հրդեհի բռնկմամբ ՃՏՊ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հրդեհի բռնկմամբ ՃՏՊ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 14-ին, ժամը 16:49-ին ահազանգ է ստացել, որ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 73-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Կ․ Հ․, ծնված 1995 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Պատահարի հետևանքով «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Գ․ Ա․-ն ( ծնված 2005 թ.), տեղափոխվել են Արարատի ԲԿ․ այնուհետև տեղափոխվել Երևանի Էրեբունի ԲԿ, որտեղ Ա․ Ա․-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Գ․ Ա․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 17։58-ին, մարվել՝ 18։19-ին։ Այրվել է ավտոմեքենան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները Կ․ Հ․-ի դին մոտեցրել են շտապօգնության մեքենային, հոսանքազրկել են «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Այս խորագրի վերջին նյութերը