Աշխարհ

15.04.2023 19:40


Ռոնալդուի մոր և սիրելիի «սառը հարաբերությունների» իրական պատճառը

Ռոնալդուի մոր և սիրելիի «սառը հարաբերությունների» իրական պատճառը

Օրերս խոսվում էր այն մասին, որ պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն վերջին շրջանում գոհ չէ սիրելիի՝ արգենտինացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսի պահվածքից՝ մասնավորապես նրա՝ «եսակենտրոն» վերաբերմունքից։

Ջորջինայի հետ, սակայն, հաշտ չէ նաև աշխարհահռչակ ֆուտբոլիստի մայրը՝ Դոլորես Ավեիրոն։ Պորտուգալացի լրագրող Ադրիանո Սիլվա Մարտինսը բացահայտել է, թե ինչու։ Ըստ լրագրողի՝ Ռոնալդուի մոր և սիրելիի միջև «հակամարտությունը» սկսվել է այն բանից հետո, երբ մոդելը տեղափոխություն է արել իրենց մադրիդյան բնակարանում՝ պատից հանելով Դոլորեսի սիրելի նկարը։

Ֆուտբոլիստի և մոդելի սիրային հարաբերությունները սկսվել են 2016-ին, երբ Ռոնալդուն դեռևս «Ռեալ Մադրիդ» իսպանական թիմի կազմում էր խաղում։ Այդ ժամանակմ էլ Ջորջինան տեղափոխվել է ապրելու Ռոնալդուի՝ Մադրիդի հարևանությամբ գտնվող առանձնատանը։ Լրագրողը, որը պնդում է, որ ուշադրությամբ հետևել է ընտանիքի նորություններին, պատմում է, որ այդ շրջանում Ռոդրիգեսը սկսել է տան մեջ փոփոխություններ կատարել՝ հեռացնելով նաև այն նկարը, որը կախված է եղել բուխարուն հարակից պատին։ Ըստ նրա՝ այժմ այդ տեղում հենց Ջորջինայի լուսանկարն է կախված։

«Այդ նկարն այժմ ավտոտնակում է, ինչը տխրեցրել և բարկացրել է Դոլորեսին։ Նրա և Ջորջինայի հարաբերություններն անառողջ են։ Նրանք, պարզապես, հակակրում են միմյանց»,-Մարտինսի խոսքերը մեջբերում է Daily Post-ը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը