Անգլիայում 250 հազար դոլարով աճուրդի է հանվել «Տիտանիկի» պլան-սխեման
«Տիտանիկի» պլան-սխեման, որն օգտագործվել է ուղևորատար նավի կործանման հանգամանքները քննելու համար, 200 հազար եվրոյով (ավելի քան 250 հազար դոլար) աճուրդի է հանվել Henry Aldridge & Son-ում, տեղեկացրել է Daily Mail թերթը։
Սակարկությունները տեղի կունենան ապրիլի 22-ին Դևիզես քաղաքում (Ուիլթշիրի կոմսություն, երկրի հարավ-արևմուտքում)։
Նավի բոլոր հատվածների ձեռքով նկարված սխեման պատրաստվել է Բրիտանական առևտրի պալատի պատվերով։ Դրա վրա պահպանվել են նավի կործանման պատճառները պարզած փորձագետների նշումները։ Աճուրդների տան ներկայացուցիչ Էնդրյու Օլդրիջն այդ լոտն անվանել է ««Տիտանիկի» ողբերգական պատմության պատմական նշանակություն ունեցող մաս»։
Հետաքննությունից հետո փաստաթուղթը վերադարձվել է «Տիտանիկի» սեփականատեր ընկերությանը՝ White Star Line-ին։ 2011թ. մասնավոր հավաքորդը գնել է այն 220 հազար եվրոյով (ավելի քան 275 հազար դոլար)։ 2012-ից պլան-սխեման ներկայացված է Բելֆասթի թանգարանում։
«Տիտանիկն» իր միակ ուղևորությանն է դուրս եկել Սաութհեմփթոնից (Անգլիա) 1912թ. ապրիլի 10-ին։Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը նավը բախվել է այսբերգի Հյուսիսային Ատլանտիկայի ջրերում և խորտակվել 2 ժամ 40 րոպե հետո։ Նավի կործանման պատճառով մահացել է մոտ 1,5 հազար մարդ, 712 ուղևոր և անձնակազմի անդամները փրկվել են։
Անգլիայում 250 հազար դոլարով աճուրդի է հանվել «Տիտանիկի» պլան-սխեման
«Տիտանիկի» պլան-սխեման, որն օգտագործվել է ուղևորատար նավի կործանման հանգամանքները քննելու համար, 200 հազար եվրոյով (ավելի քան 250 հազար դոլար) աճուրդի է հանվել Henry Aldridge & Son-ում, տեղեկացրել է Daily Mail թերթը։
Սակարկությունները տեղի կունենան ապրիլի 22-ին Դևիզես քաղաքում (Ուիլթշիրի կոմսություն, երկրի հարավ-արևմուտքում)։
Նավի բոլոր հատվածների ձեռքով նկարված սխեման պատրաստվել է Բրիտանական առևտրի պալատի պատվերով։ Դրա վրա պահպանվել են նավի կործանման պատճառները պարզած փորձագետների նշումները։ Աճուրդների տան ներկայացուցիչ Էնդրյու Օլդրիջն այդ լոտն անվանել է ««Տիտանիկի» ողբերգական պատմության պատմական նշանակություն ունեցող մաս»։
Հետաքննությունից հետո փաստաթուղթը վերադարձվել է «Տիտանիկի» սեփականատեր ընկերությանը՝ White Star Line-ին։ 2011թ. մասնավոր հավաքորդը գնել է այն 220 հազար եվրոյով (ավելի քան 275 հազար դոլար)։ 2012-ից պլան-սխեման ներկայացված է Բելֆասթի թանգարանում։
«Տիտանիկն» իր միակ ուղևորությանն է դուրս եկել Սաութհեմփթոնից (Անգլիա) 1912թ. ապրիլի 10-ին։ Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը նավը բախվել է այսբերգի Հյուսիսային Ատլանտիկայի ջրերում և խորտակվել 2 ժամ 40 րոպե հետո։ Նավի կործանման պատճառով մահացել է մոտ 1,5 հազար մարդ, 712 ուղևոր և անձնակազմի անդամները փրկվել են։
Աղբյուրը՝ news.am