Լրահոս

16.04.2023 18:52


Ծեծկռտուք Երևանում․ Աշտարակի խճուղում ավտովթարից հետո մոտ 20 հոգի ծեծել են միմյանց

Ծեծկռտուք Երևանում․ Աշտարակի խճուղում ավտովթարից հետո մոտ 20 հոգի ծեծել են միմյանց

Ապրիլի 16-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ից 11։10-ն ընկած ժամանակահատվածում Դավթաշենից դեպի Աշտարակի խճուղի տանող ճանապարհահատվածում մոտ 20-ից ավելի երիտասարդ ծեծել են միմյանց:

Պատճառը եղել է 2 մեքենաների բախումը, ինչի հետևանքով տուժածներ չեն եղել։ Ծեծկռտուքի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները:

Այս խորագրի վերջին նյութերը