Թուրքիայում հնչեց Հայաստանի հիմնը և բարձրացվեց եռագույնը. մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն (տեսանյութ)
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանն այսօր դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն հենացատկ վարժությունում։
Թուրքական Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքեց 15,033 միավոր և զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2021 թվականին, բայց նժույգ-թափերի վարժությունում:
Նախօրեին Արթուր Դավթյանը դարձել էր Եվրոպայի առաջնության առանձին գործիքներից նժույգ-թափերի վարժության բրոնզե մեդալակիր, իսկ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր օղակների վարժությունում: