Աշխարհ

16.04.2023 19:06


Հնդկաստանում նախկին պատգամավորին գնդակահարել են ուղիղ եթերով հարցազրույցի ժամանակ (տեսանյութ, 18+)

Հնդկաստանում նախկին պատգամավորին գնդակահարել են ուղիղ եթերով հարցազրույցի ժամանակ (տեսանյութ, 18+)

Հնդկաստանում սպանվել է նախկին պատգամավոր Աթիկ Ահմեդը, որը ցմահ ազատազրկման էր դատապարտվել առևանգումների համար։ Նա իր եղբոր՝ Աշրաֆի հետ, որը նույնպես դատապարտված է, գնդակահարվել է ուղիղ եթերի ժամանակ, երբ նրանցից հարցազրույց էին վերցնում բժշկական հետազոտության համար հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, հայտնում է Al Jazeera-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Պրայագրաջ քաղաքում։ Հարձակվողները մի քանի անգամ կրակել են տղամարդկանց գլուխներին։ Երեք հարձակվողները մոտեցել են մոտոցիկլետներով և ներկայացել որպես լրագրող։

Սպանությունից հետո նրանց բերման են ենթարկել։

60-ամյա Աթիկ Ահմեդը Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել 2004թ.: Նա բանտ է ուղարկվել 2019թ.: Al Jazeera-ի տվյալներով՝ նախկին քաղաքական գործչի դեմ ավելի քան 100 գործ է հարուցվել։

Օրեր առաջ ոստիկանները փոխհրաձգության հետևանքով սպանել էին նաև նրա 19-ամյա որդուն, որը մեղադրվում էր տղամարդու սպանության համար։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը