Տասնյակ հազարավոր քաղաքացիներ Պրահայում մասնակցում են հակակառավարական հանրահավաքին (տեսանյութ)
Հակակառավարական հանրահավաք է անցկացվում այսօր Պրահայում։ Տեղեկությունը հայտնում է Idnes-ը՝ հղում անելով կազմակերպիչներին։
Նշվում է, որ «Չեխիան ընդդեմ աղքատության» խորագրով հանրահավաքը կազմակերպել է նորաստեղծ «Իրավունք. Հարգանք. Պրոֆեսիոնալիզմ» կուսակցությունը: Դրան մասնակցում է շուրջ 30-35 հազար մարդ, որոնցից շատերը եկել են հանրապետության հեռավոր շրջաններից։
Ակցիայի նպատակն է կառավարության ուշադրությունը հրավիրել շարքային քաղաքացիների նյութական վիճակի սրընթաց վատթարացման վրա։ Դրա վրա վերջին շրջանում ազդել է էներգակիրների, մթերքների, ավտոմոբիլային վառելիքի թանկացումը:
Հանրահավաքին պետք է ելույթ ունենան որոշ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տնտեսության, իրավունքի, արտաքին քաղաքականության ոլորտի փորձագետներ:
Հանրահավաքի ընթացքում բոլոր ցանկացողները կարող են ստորագրել կառավարությանը ուղղված խնդրագրի տակ, որում նախարարներին կոչ են անում եռանդուն և գործուն միջոցներ մշակել բնակչության վիճակի բարելավման համար:
Հանրահավաքի կազմակերպիչները դրա ավարտից հետո պատրաստվում են երթ անել դեպի կառավարական շենքեր և արգելափակել դրանք։

Աղբյուրը՝ armeniasputnik.am