Լրահոս

17.04.2023 12:07


Աբովյանի «Գայի պոստի» հարևանությամբ բախվել են՝ 2 Mercedes, Ford Fusion-ը, Nissan March-ը և Opel Zafira-ն

Աբովյանի «Գայի պոստի» հարևանությամբ բախվել են՝ 2 Mercedes, Ford Fusion-ը, Nissan March-ը և Opel Zafira-ն

Այսօր՝ ապրիլի 17-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի՝ Աբովյանի «Գայի պոստի» հարևանությամբ բախվել են 37-ամյա Սարգիս Բ․-ի վարած Mercedes E200 մակնիշի, 27-ամյա Մանուկ Հ.-ի վարած Nissan March մակնիշի, 33-ամյա Գևորգ Հ.-ի վարած Mercedes C180 մակնիշի, 35-ամյա Ջիվան Ե.-ի վարած Opel Zafiira մակնիշի և 27-ամյա Տիգրան Ս.-ի վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Այս խորագրի վերջին նյութերը