Չինաստանում երիտասարդը ծաղկեփնջով 21 ժամ ծնկի իջած է մնացել նախկին ընկերուհու աշխատավայրի դիմաց
Չինաստանի Սիչուան նահանգում մի երիտասարդ ավելի քան քսան ժամ ծնկի իջած է մնացել նախկին ընկերուհու աշխատավայրի դիմաց՝ հույս ունենալով շահել նրա սիրտը:
Ինչպես գրում է Oddity Central-ը, երիտասարդն իրենից հեռացած սիրելիի աշխատավայրի դիմաց ծնկի է եկել ցերեկվա մեկին ու ոտքի ելել միայն հաջորդ առավոտյան ժամը տասին՝ դիմանալով անձրևին, ցրտին ու անցորդներին հետաքրքրասեր հայացքներին:
Սկզբում ոչ ոք ուշադրություն չի դարձրել փողոցում ծնկի իջած տղային՝ կարմիր վարդերի փունջը կողքին, բայց ժամեր անց մարդիկ սկսել են հետաքրքրվել և հարցնել, թե ինչ է նա անում։ Շատ չանցած, նրա շուրջը ամբոխ է գոյացել։
Ինչ-որ պահի անցորդները տղային սկսել են խնդրել բարձրանալ ու տուն գնալ, սակայն նա չի լսել: Հավաքվածներից մեկը զանգահարել է ոստիկանություն, սակայն իրավիճակը դրանից չի փոխվել:
«Նա ասաց, որ ընկերուհին մի քանի օր առաջ բաժանվել է իրենից: Նա ցանկանում է ներողություն խնդրել նրանից և հույս ուներ, որ կարող է նորից հանդիպել սիրելիի հետ»,-լրագրողներին պատմել է ոստիկաններից մեկը:
South China Morning Post-ը հայտնել է, որ երիտասարդը 21 ժամ մնալուց հետո դժկամությամբ վերցրել է ծաղկեփունջը և հեռացել, հավանաբար այն պատճառով, որ նա այլևս չի կարողացել դիմանալ ցրտին:

Աղբյուրը՝ tert.am