Սիցիլիայի ափերի մոտ երկու տոննա կոկաին է հայտնաբերվել
Իտալիայի ֆինանսական գվարդիան հայտնաբերել է կոկաինի մեծ խմբաքանակ՝ գրեթե երկու տոննա ընդհանուր քաշով: Նշվում է, որ բեռը ծովում դրեյֆում էր Սիցիլիայից դեպի արևելք։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
Ինչպես հաղորդել է Իտալիայի ուժային գերատեսչությունը, բեռան միագումար արժեքը թմրանյութերի շուկայում կկազմեր առնվազն 400 միլիոն եվրո։ Իրավապահների տրամադրության տակ հայտնված բեռը Իտալիայի մասշտաբով ռեկորդային խմբաքանակներից մեկն է դարձել։
Ըստ հաղորդագրության՝ ֆինանսական գվարդիայի ծովային ստորաբաժանումները «հայտնաբերել են բազմաթիվ լողացող փաթեթներ, որոնք ամրացված էին ցանցով և հանդերձված լուսային ազդանշանային սարքով»։
«Արտաքին գնահատումը թույլ է տվել եզրակացնել, որ հատուկ ուշադրություն է դարձվել փաթեթավորմանը, որի նպատակն, ամենայն հավանականությամբ, ջրի ներթափանցումը կանխելն էր՝ պարունակությունը պահպանելու համար, և միևնույն ժամանակ` ջրասուզումից խուսափելը»,-հայտնել է ֆինգվարդիան:
Ըստ նախնական վարկածի՝ բեռը ծովում թողել է թմրավաճառների նավը, որպեսզի հետո այն ցամաք հասցվի։ Ընդհանուր առմամբ, գործողության արդյունքում առգրավվել է 1600 փաթեթ սպիտակ փոշի՝ փաթեթավորված 70 բեռնարկղերում: