Լրահոս

17.04.2023 16:18


Երևանում երիտասարդ աղջիկը սպառնում է Կիևյան կամրջից ցած նետվել

Երևանում երիտասարդ աղջիկը սպառնում է Կիևյան կամրջից ցած նետվել

Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, երիտասարդ աղջիկը Կիևյան կամրջի վրա փորձում է անցնել վտանգավոր եզրագիծը, հայտնելով, որ ինքնասպանույթուն է գործելու։

Արդեն 20 րոպե է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած 1 մարտական հաշվարկով փրկարարները, փրկարար հոգեբանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ փորձում են այդ աղջկան համոզել, որպեսզի նա նման ծայրահեղ քայլի չդիմի։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Կամրջի վրա ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները, որպեսզի հետաքրքրասեր վարորդները իրենց ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։

Ժամանել են նաև Ոստիկանության տարածքային բաժնի հերթապահ խումբը։

Ոստիկանությունն ու Պարեկային ծառայությունը պարզում են ինքնասպանության փորձ կատարողի ինքնությունը;

Այս խորագրի վերջին նյութերը