Աշխարհ

17.04.2023 16:26


Սուդանի հայկական եկեղեցու շուրջ թեժ մարտեր են ընթանում

Սուդանի հայկական եկեղեցու շուրջ թեժ մարտեր են ընթանում

Սուդանի մայրաքաղաք Խարթումում գտնվող միակ հայկական եկեղեցին հայտնվել է երկրում արդեն երեք օր շարունակվող բախումների կիզակետում: Այս մասին գրում է «Արևելք»-ը՝ հղում անելով Խարթումում ապրող հայկական համայնքի ներկայացուցիչներին:

Մեր հայրենակիցները հայտնել են, որ չնայած եկեղեցու շուրջ ընթացող բախումներին՝ մինչ այս պահը եկեղեցին վնասներ չի կրել: Սուդանի հայկական համայնքը սփյուռքի ամենափոքր համայնքներից մեկն է. այնտեղ ապրում է շուրջ 15 հայ:

Հիշեցնենք, որ Սուդանում հակամարտությունը շարունակվում է զինված ուժերի հրամանատար գեներալ Աբդել Ֆաթահ Բուրհանի և կիսառազմական արագ արձագանքման խմբերի ղեկավար գեներալ Մոհամմեդ Համդան Դագալոյի միջև: Երկու գեներալները նախկին դաշնակիցներ են, որոնք միասին կազմակերպել էին 2021 թ.-ի ռազմական հեղաշրջումը: Բախումների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը հասել է 97-ի, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

Այսօր ավելի ուշ Սուդանում ստեղծված իրավիճակը կքննարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը