Աշխարհ

17.04.2023 16:47


ԵԱ․ Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին

ԵԱ․ Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը 65 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում գոտեմարտեց ադրբեջանցի Ալի Ռադիմզադայի հետ և պարտության մատնեց 4:1 հաշվով՝ դուրս գալով կիսաեզրափակիչ։

1/8 եզրափակիչում Վազգեն Թևանյանը 10:0 հաշվով հաղթել էր Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվեին:

Քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաև 79 կգ քաշային Արման Ավագյանը, որը 1/8 եզրափակիչում 5:1 հաշվով հաղթանակի էր հասավ բուլղարացի Միխայիլ Իլև Գեորգևի նկատմամբ:

Արման Ավագյանը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ռումինիան ներկայացնող Մաքսիմ Վասիլիոգլոյի հետ:

Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկած Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը որակավորման փուլում 5:8 հաշվով պարտվեց Բուլղարիան ներկայացնող Գեորգի Վանգելովին: 70 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը մեկնարկային քառորդ եզրափակիչում 1:2 հաշվով պարտվեց մոլդովացի Վասիլ Դիակոնին: 97 կգ քաշային կարգում Մ23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սերգեյ Սարգսյանը 1/8 եզրափակիչում 0:8 հաշվով պարտվեց գերմանացի Էրիկ Սվեն Թայլեին:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականի կազմում ԵԱ-ին կմասնակցեն նաև Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), որոնք կմեկնարկեն ապրիլի 18-ից։

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 19-ին:

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը