Աշխարհ

17.04.2023 19:29


Չավուշօղլուն խոստովանել է, որ 44-օրյա պատերազմում հաղթել է թուրքական զենքն ու զորքը

Չավուշօղլուն խոստովանել է, որ 44-օրյա պատերազմում հաղթել է թուրքական զենքն ու զորքը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի ռազմաարդյունաբերության զարգացումն Ադրբեջանի ապահովության ու անվտանգության երաշխիքն է։ Ինչպես գրում է ադրբեջանական APA գործակալությունը, Չավուշօղլուն նաև շեշտել է, որ դա ակնհայտ զգացվել է 44-օրյա պատերազմի ընթացքում։

Փաստորեն, արդեն որերորդ անգամ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից հնչում է ինքնախոստովանանք, որ 44-օրյա պատերազմն Արցախի դեմ մղել են իրենք ու իրենց վարձակալած ահաբեկիչները։ Այդ կերպ թուրք պաշտոնյաները նաև Ալիևին են հիշեցնում, որ իրենց ենթական է և չփորձի հանկարծ ինքնուրույն խաղեր խաղալ։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը