Լրահոս

17.04.2023 19:35


Ջահերով երթն այս տարի կմեկնարկի Հանարապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին

Ջահերով երթն այս տարի կմեկնարկի Հանարապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին

Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը կազմակերպում է ամենամյա Ջահերով երթը։

Ջահերով երթն այս տարի կմեկնարկի Հանարապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին։

ՀՅԴ ՀԵՄ-ն, ինչպես ամեն տարի, այս տարի ևս, բոլորին հրավիրում է մասնակցելու Ջահերով երթին՝ աշխարհին համազգային միասնականություն և պայքարը շարունակելու կամք ցույց տալու համար։

Այս տարի բոլոր ցանկացողները Ջահերով երթին կարող են լինել ջահակիր և դեպի Ծիծեռնակաբերդ տանել պայքարի կամք խորհրդանշող ջահը։ Երթին որպես ջահակիր մասնակցելու համար պարզապես հարկավոր է լրացնել հետևյալ առցանց հայտադիմումը։

Միացի՛ր Ջահերով երթին, ցույց տուր աշխարհին, որ հաշտ չես պատմության ուրացման և թշնամուն ինքնակամ հանձնվելու քաղաքականության հետ։

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈւԹՅՈւՆ

17․04․2023 թ․

Այս խորագրի վերջին նյութերը