«2018-ին ժողովրդի ձգտումը ճիշտ էր, բայց նոր առաջնորդի ընտրությունը՝ սխալ․ պետք է այդ սխալն ուղղել ու շարժվել առաջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ելույթը
․ ․ ․
Արցախի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Արցախի խորհրդարանի օրերս հայտնած դիրքորոշմանը։ Հայաստանի իշխանությունների տեսակետը Ղարաբաղյան հակամարտության թեմայով լեգիտիմ չէ և չի արտահայտում մեր ժողովրդի ճնշող մեծամասնության տեսակետը։ Հայաստանի իշխանությունը Արցախը համարում է ադրբեջանական և հարցականի տակ դնում Հայաստանի գոյությունը։ Մենք չենք կիսում այդ տեսակետը և գտնում ենք, որ ներքաղաքական լեգիտիմության այս ճգնաժամը հանգուցալուծում պետք է ստանա։
Հարգելի՛ հայրենակիցներ,
5 տարի առաջ այս օրերին տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ: Թե ինչպես դա կանվանենք, շարքային քաղաքացու համար կարևոր չէ: Կարևորն այն է, որ մարդկանց սպասումները չիրականացան, նրանք խաբվեցին։ 2018–ին փողոց դուրս եկած մարդիկ մերժում էին արատավոր երևույթները։ Քաղաքացիների ցանկությունները բնական էին, մղումները՝ արդար ու մարդկային:
2018–ի քաղաքական գործընթացները ցույց տվեցին, թե ինչքան խոցելի է մեր երկիրը, որ լրիվ պատահական ու քաղաքական անհայտ ծագման մարդիկ կարողանում են փողոցից իշխանության գալ՝ չունենալով գիտելիքներ, փորձ, մարդկային անհրաժեշտ որակներ։ Ու չնայած այդ ամենին՝ հրապարակում հավաքվածները, շերեփով դատարկ կաթսային հարվածողները հրաշքի սպասում ունեին, քանզի փողոցի առաջնորդները բարդ խնդիրներին կախարդական փայտիկով պոպուլիստական հեշտ լուծումներ էին առաջարկում։
2018-ին իշխանության եկածները հայտարարեցին, որ մենք արդեն իսկ ապրում ենք ազատ և երջանիկ Հայաստանում։ Խոստացվում էր, որ լինելու է սիրո և համերաշխության մթնոլորտ: Իրական կյանքում ստացանք ճիշտ հակառակը։
Հեղափոխությունը ենթադրում է արմատական բարեփոխում, որի հեղինակները պետք է ունենան անուն ազգանուն։ Օրինակ՝ հետպատերազմյան Գերմանիայի վերականգնման և տնտեսական հրաշքի հեղինակներն էին Ադենաուերն ու Էրխարդը։ Վարշավյան պայմանագրի ու ԽՍՀՄ փլուզումից հետո լեհական շոկաթերապիայի հեղինակը Բալցերովիչն էր։ Ո՞վ է հայկական բարեփոխումների հեղինակը։ Չկա՛ այդպիսին, քանզի բարեփոխում չկա։ Եթե բարեփոխումը հիպոթեքային գերուռճացված շուկայի ձևավորումն է ու եկամտահարկի վերադարձի միջոցով պետբյուջեի հաշվին անշարժ գույքի շուկայում փուչիկ փչելը, ապա դա ռումբ է մեր տնտեսության ու մասնավորապես անշարժ գույքի շուկայի տակ։
Ո՞րն է ՀՀ քաղաքացու երջանկության բանալին: Պատասխանը շատ պարզ է՝ Հայաստանը պետք է լինի անվտանգ, քաղաքացու կյանքի իրավունքը պետք է լինի պաշտպանված, նա պետք է ապրի բարեկեցիկ կյանքով և ապահովվեն նրա ազատությունները: Այս բոլոր ուղղություններով ունենք ողբերգական արդյունքներ և չդադարող կորուստներ:
Օրվա իշխանություններն ասում են, որ եթե անվտանգության հարցը հանենք, ապա մնացած առումներով ամեն ինչ փայլուն է: Դա նույնն է, թե հայտարարես, որ մարդը մահանում է, բայց նրա բոլոր օրգանները լավ վիճակում են:
Եկեք դիտարկենք 2018-ին փողոց դուրս եկած միջին վիճակագրական քաղաքացու կյանքը: Ազատ ու երջանիկ մարդը, որպես կանոն, երկար է ապրում։ Փաստն այն է, որ 2018–ից հետո մեր քաղաքացիների կյանքի միջին տևողությունը պակասել է ավելի քան 3 տարով՝ 2021–ին դառնալով 72,4, որը աշխարհի միջինից ցածր ցուցանիշ է։
Աղքատ, առավելևս՝ ծայրահեղ աղքատ մարդը չի կարող ազատ ու երջանիկ լինել։ Խոստացել էին վերացնել ծայրահեղ աղքատությունն ու նվազեցնել աղքատների քանակը։ Փաստն այն է, որ 2018–ին աղքատ էր մեր բնակչության 23,5 տոկոսը, իսկ 2021–ին այդ թիվն աճել է ու դարձել 26,5 տոկոս։ Ծայրահեղ աղքատները 2018–ին բնակչության 1 տոկոսն էին, իսկ ահա 2021–ին՝ արդեն 1,5 տոկոսը։ Դա նշանակում է, որ սոված է քնում հպարտ որակված շուրջ 45 հազար քաղաքացի։
2022–ի աղքատության տվյալները չկան, բայց դժվար չէ կռահել, որ վիճակը վատացել է, քանզի բարձր գնաճ է եղել ու չի եղել համարժեք վճարունակ պահանջարկ։
«Մարդը տուգանքի ու թալանի մատերիալ չէ»,–ասում էին 2018–ին։ Հիմա մարդիկ թալանվում են ոչ միայն պետության կողմից, այլ նաև խանութներում, մասնավոր բանկերում և Կենտրոնական բանկի փոխարժեքային քաղաքականության միջոցով։ Դրամի արժևորումն այդ թալանի տարատեսակներից է։ Ռելոկանտներն այստեղի թանկությունից փախչում են հարևան երկրներ, տուժում է ներքին տուրիզմը։ «Էժան» դոլարից վնասվում են արտահանողները, IT ոլորտի աշխատակիցները, դրսից տարադրամով մասնավոր գումարներ ստացողները։ Մարդիկ հա՛մ դոլարը մանրելիս են գրպանահատության ենթարկվում, հա՛մ դրամով թանկ ապրանք գնելիս։ Կենտրոնական բանկը վիճակը բացատրում է դրսից տարադրամային ճնշումներով, բայց դա ընդունելի չէ։ ԿԲ-ն ունի բազմաթիվ գործիքներ և այդ գործիքները կիրառելով չպետք է թույլ տար այսպիսի թալան։
2018–ի քաղաքական իրադարձությունների շարժիչ ուժերից մեկը երիտասարդությունն էր, որը հավատում էր, որ երջանիկ ապագա է ունենալու։ Մեծ սպասումեր ունեին նաև տարիքն առած ու թոշակի գնացող մեր քաղաքացիները, որոնց մոլորեցնում էին, որ շուտով թալանը հետ են բերելու և բաժանեն իրենց:
Ճակատագրի հեգնանքն այն է, որ 2018–ի խաբեության հիմնական զոհերը հենց երիտասարդներն ու տարեցները դարձան։ Հազարավոր երիտասարդներ զոհվեցին պատերազմում։ Ոմանք նույնիսկ առանց շիրիմների մնացին։ Ոմանք էլ՝ դեռ գերության մեջ են։ Այդ պատերազմն ու պարտությունը չէին լինի, եթե չլինեին անձամբ Նիկոլ Փաշինյանի ճակատագրական սխալները: Օրինակ, եթե Փաշինյանի տեղը բանիմաց ղեկավար լիներ, ապա բանակցությունները չէին տապալվի և պատերազմ չէր լինի: Կամ եթե 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը համաձայներ Պուտինի առաջարկներին, ապա Շուշին մերը կմնար և զոհերը մոտ երկու հազարով ավելի քիչ կլինեին:
Ինչ վերաբերում է թոշակառուներին։ 2022 թվականին 2021-ի համեմատ գներն աճել են 8,6 տոկոսով, մինչդեռ միջին կենսաթոշակը նույն ժամանակահատվածում աճել է 2.700 դրամով կամ 6,2 տոկոսով: Իսկ եթե հաշվի առնենք, որ դեղերի և հիմնական սննդամթերքի որոշ տեսակներ երկնիշ տոկոսներով են թանկացել, ապա պարզ կդառնա, թե ինչքան է վատացել թոշակառուների կյանքը:
Ընդդիմություն աշխատելու տարիներին այսօրվա իշխանությունները հայտարարում էին, որ գազի, հոսանքի, ջրի, տարատեսակ ապրանքների գները բարձր են ու ժողովուրդը թալանվում է, քանզի կան մենաշնորհներ և օլիգարխիա։ Դատելով այժմյան անվերջ թանկացումներից՝ հիմա իրենք են օգտվում այդ ամենից՝ վերածվելով «հեղափոխական» օլիգարխների՝ նորաթուխ զիմզիմովների:
«Կոռուպցիան վերացել է» գոռացողների իշխանության օրոք 2022–ին կոռուպցիան 2021–ի համեմատ ավելացել է։ «Transparency International»-ի զեկույցում Հայաստանը գրանցել է հետընթաց՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 63-րդ տեղը և 2021–ի զեկույցի համեմատ դիրքերը զիջելով 5 հորիզոնականով:
Վերադառնանք բարեփոխումների թեմային։ Օրվա իշխանությունն ասում է, որ ավելացրել են անկանխիկ գործառնությունները և դա ներկայացնում որպես բարեփոխում, բայց դա այդպես չէ: Ի դեպ, հարևան Վրաստանը ճկուն է գտնվել և՛ անկանխիկ գործարքների մասով, և՛ բանկային համակարգի ոչ ռեկետային քաղաքականությամբ, և՛ մեր համեմատ օրենսդրական ավելի բարենպաստ պայմաններով։ Օրինակ՝ նրանց մոտ բանկերում կանխիկացման տոկոսը 0,6 է, մեզ մոտ՝ 1,5-ց մինչև 3 տոկոս, այսինքն 2,5-ից մինչև 5 անգամ ավելի շատ: Սա բանկային ռեկետ է՝ թալան օրը ցերեկով:
Ինչ վերաբերում է կառավարության կողմից թմբկահարվող 12,6 տոկոս տնտեսական աճին, ապա օրվա իշխանությունները դրա հետ շատ քիչ կապ ունեն։ Դա հիմնականում ուկրաինական ճգնաժամով պայմանավորված որոշակի ֆինանսական հոսքեր դեպի Հայաստան գալու, զուգահեռ էքսպորտի և Ռուսաստանի քաղաքացիների աննախադեպ քանակի մուտքով է պայմանավորված։ Այդ հոսքն այնքան մեծ է, որ նույնիսկ փնթի ու անբովանդակ կառավարման պայմաններում հանգեցնում է տնտեսական աշխուժացման։ Եթե աճն իրական ու ներառական լիներ, ապա աղքատները չէին ավելանա։
Հարգելի՛ հայրենակիցներ,
2018–ի հեղափոխությունը իրականում խաբեություն դարձավ մեր ժողովրդի համար, քանզի խոստումները չկատարվեցին։ Օրվա իշխանությունների մոտ ստացվել է միայն հեղափոխական տեմպերով սեփական կապիտալի նախնական կուտակումը՝ «բանկային թղթերով ամեն ինչ կարգին է» ծրագրի շրջանակներում։
Սիրելի՛ ժողովուրդ,
2018–ին արդար երկիր կառուցելու ձեր ցանկությունը շահագործվել է, ձեր զգացմունքները գողացվել են։ Ձեզ պարզապես խաբել են, բառիս բուն և փոխաբերական իմաստով թքել ձեր վրա։
Հիմա ամենակարևորի մասին։ Այս ամբիոնից հնչել են հակապետական, հակասահմանադրական հայտարարություններ։ Հնչել են աղաղակող ստեր։
Նիկոլ Փաշինյանը գրեթե նույնությամբ կրկնում էր տխրահռչակ Ջոն Բոլթոնի խոսքերը՝ պատմական կարծրատիպերից հրաժարվելու, հակառուսական և հակաիրանական գործիք դառնալու թեմայով։ Դրանք ինքնախոստովանական հայտարարություններ էին, որոնց շրջանակներում Ադրբեջանին առաջարկվում էր Արցախը՝ Հայաստանի անկախության ու 29,800-ի «կադաստրային թղթի» ճանաչման դիմաց։
Փաշինյանի խոսքից պարզ դարձավ, որ Հայաստանի գոյության, անվտանգության հարցերում նա ապավինում է․․․ Թուրքիայի ու Ադրբեջանի ողորմածությանը։ Եվ դա այն դեպքում, երբ այդ երկուսը լրիվ հակառակ ծրագրերն ունեն, որոնք ամրագրվել են Շուշիում կնքված թուրք-ադրբեջանական հռչակագրում և որի դեմ բերված մեր հայտարարությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մերժեց։ Ուշագրավ է այն, որ Հայաստանի լուծարման ծրագրին Փաշինյանն ուզում է հանցակից դարձնել ՀՀ քաղաքացիներին՝ «Ապագա կա» բլեֆային կարգախոսի ներքո։
Ի դեպ, Փաշինյանի խոսքերին անմիջապես ձայնակցեց Ալիևը։ Տպավորություն էր, որ կողմերը սինքրոնացված են աշխատում՝ արտաքին մոդերատորի գործուն մասնակցությամբ։
Ամփոփելով ելույթս նշեմ, որ 2018–ին ժողովրդի ձգտումը ճիշտ էր, բայց նոր առաջնորդի ընտրությունը՝ սխալ։ Պետք է այդ սխալն ուղղել ու շարժվել առաջ՝ հիմնվելով անկախության շրջանի բոլոր դրական ձեռքբերումների վրա ու բացառելով նույն շրջանի մերժված բարքերը։
Իսկական հեղափոխությունը դեռ առջևում է։ Հեղափոխություն, որը հնարավոր կլինի ապահովել հանրային լայն կոնսոլիդացիայի և ժողովրդական նոր շարժման միջոցով։ Այդ կոնսոլիդացիայի մեջ ես տեսնում եմ նաև «Քաղաքացիական պայմանագրի» այն շարքային անդամներին, որոնց նպատակը 2018-ին հաստատ Արցախն Ադրբեջանին հանձնելը չէր, Հայաստանի կործանումը չէր և մեր երկրում առկա արատավոր երևույթները խորացնելը չէր։
Մեզ պետք է իսկական հեղափոխություն, հեղափոխություն, որը կապահովի իրակա՛ն զարգացում, կբերի իրակա՛ն արդարություն, իրակա՛ն հաղթանակ, իրակա՛ն խաղաղություն։ Այսինքն կբերի այն, ինչին սպասում է մեր ժողովուրդը։