Հարավկորեական BLACKPINK փոփ խումբը YouTube-ում դիտումների ցուցանիշով Գինեսի ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
Հարավկորեական BLACKPINK փոփ խմբի յութուբյան ալիքն ամենադիտվածն է դարձել՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդ: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով խմբի կառավարիչ YG Entertainment ընկերությանը։
Հստակեցվում է, որ BLACKPINK-ի յութուբյան ալիքն ամենադիտվածն է դարձել երաժշտական խմբերի մեջ:
Ապրիլի 10-ի դրությամբ խմբի ալիքը գերազանցել է 30 միլիարդ տեսանյութերի դիտումները՝ այս ցուցանիշով առաջ անցնելով երգիչ Ջասթին Բիբերից։ Խմբի ալիքն ունի ավելի քան 86,9 միլիոն բաժանորդ:
BLACKPINK-ը ձևավորվել է 2016 թվականին և իր YouTube ալիքը գործարկել նույն տարվա հունիսին: Թիմը բաղկացած է չորս հոգուց՝ Ջիսուն, Ջենին, Ռոզեն և Լիզան: Նրանք Գինեսի ռեկորդների գրքում են հայտնվել ընդհանուր առմամբ 21 անգամ, մասնավորապես որպես Spotify-ում ամենահայտնի աղջիկների խումբը, ինչպես նաև լինելով առաջին K-pop աղջիկների խումբը, որը գլխավորել է ամենահայտնի ալբոմների չարթերը Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում:

Աղբյուրը՝ tert.am