Չինաստանում 11-ամյա տղան մոր հետ վեճից հետո 24 ժամից պակաս ժամանակում հեծանիվով անցել է 130 կմ՝ տատիկի տուն հասնելու համար
Չինական լրատվամիջոցները վերջերս հայտնել են 11-ամյա մի տղայի մասին, որը 24 ժամից պակաս ժամանակում հեծանիվով անցել է 130 կիլոմետր՝ փորձելով մոր հետ վեճից հետո հասնել տատիկի տուն, գրում է Oddity Central-ը:
Չինաստանի Չժեցզյան նահանգի Հանչժոու քաղաքում բնակվող 11-ամյա տղան մոր հետ վիճելուց հետո նստել է իր հեծանիվը՝ որոշելով հասնել տատիկի տուն:Տղան իր որոշման մասին ասել է մորը, սակայն վերջինս լուրջ չի վերաբերվել երեխայի ասածին, քանի որ տատիկն ապրում է մոտ 140 կիլոմետր հեռավորության վրա՝ Մեջյանգում:
Չնայած մայրը թերագնահատել է տղայի վճռականությունը, քանի որ վերջինս մոտ 22 ժամ օր ու գիշեր հեծանվով անցել է բանուկ ճանապարհներով և մայրուղիներով՝ փորձելով հասնել իր նպատակին: Նա կանգ է առել միայն այն ժամանակ, երբ ոտքերն այլևս չէին կարողանում վարել հեծանիվը, բայց այդ պահին նա արդեն անցել էր մոտ 130 կմ տարածություն:
Երեկոյան որոշ անցորդներ արագընթաց մայրուղու թունելում նկատել են 11-ամյա տղային՝ հյուծված և միայնակ, և անմիջապես ոստիկանություն կանչել։ Երբ սպաները երեխային հարցրել են, թե որտեղից է նա և ինչ է անում այնտեղ, նրանք ցնցվել են՝ իմանալով տատիկի տուն հասնելու պատմության մասին: Հաղորդվում է, որ երեխան այնքան ուժասպառ է եղել, որ ոստիկանները ստիպված են եղել նրան տեղափոխել ոստիկանական բաժանմունք:
Ոստիկանության ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ տղան Չինաստանի բարդ ճանապարհային ենթակառուցվածքով երթևեկել է՝ օգտագործելով միայն ճանապարհային նշանները, սակայն նա մի քանի անգամ սխալ շրջադարձ է կատարել, և երեխային տատիկի տուն հասնելու համար ընդամենը մոտ մեկ ժամ էր մնացել: Իր դժվարին ուղևորության ժամանակ նա սնվել է միայն հացով և ջրով, որը վերցրել էր տնից հեռանալուց առաջ:
Ի վերջո, տղայի և՛ ծնողները, և՛ նրա տատիկը եկել էին նրան տուն տանելու:
Չինաստանում 11-ամյա տղան մոր հետ վեճից հետո 24 ժամից պակաս ժամանակում հեծանիվով անցել է 130 կմ՝ տատիկի տուն հասնելու համար
Չինական լրատվամիջոցները վերջերս հայտնել են 11-ամյա մի տղայի մասին, որը 24 ժամից պակաս ժամանակում հեծանիվով անցել է 130 կիլոմետր՝ փորձելով մոր հետ վեճից հետո հասնել տատիկի տուն, գրում է Oddity Central-ը:
Չինաստանի Չժեցզյան նահանգի Հանչժոու քաղաքում բնակվող 11-ամյա տղան մոր հետ վիճելուց հետո նստել է իր հեծանիվը՝ որոշելով հասնել տատիկի տուն: Տղան իր որոշման մասին ասել է մորը, սակայն վերջինս լուրջ չի վերաբերվել երեխայի ասածին, քանի որ տատիկն ապրում է մոտ 140 կիլոմետր հեռավորության վրա՝ Մեջյանգում:
Չնայած մայրը թերագնահատել է տղայի վճռականությունը, քանի որ վերջինս մոտ 22 ժամ օր ու գիշեր հեծանվով անցել է բանուկ ճանապարհներով և մայրուղիներով՝ փորձելով հասնել իր նպատակին: Նա կանգ է առել միայն այն ժամանակ, երբ ոտքերն այլևս չէին կարողանում վարել հեծանիվը, բայց այդ պահին նա արդեն անցել էր մոտ 130 կմ տարածություն:
Երեկոյան որոշ անցորդներ արագընթաց մայրուղու թունելում նկատել են 11-ամյա տղային՝ հյուծված և միայնակ, և անմիջապես ոստիկանություն կանչել։ Երբ սպաները երեխային հարցրել են, թե որտեղից է նա և ինչ է անում այնտեղ, նրանք ցնցվել են՝ իմանալով տատիկի տուն հասնելու պատմության մասին: Հաղորդվում է, որ երեխան այնքան ուժասպառ է եղել, որ ոստիկանները ստիպված են եղել նրան տեղափոխել ոստիկանական բաժանմունք:
Ոստիկանության ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ տղան Չինաստանի բարդ ճանապարհային ենթակառուցվածքով երթևեկել է՝ օգտագործելով միայն ճանապարհային նշանները, սակայն նա մի քանի անգամ սխալ շրջադարձ է կատարել, և երեխային տատիկի տուն հասնելու համար ընդամենը մոտ մեկ ժամ էր մնացել: Իր դժվարին ուղևորության ժամանակ նա սնվել է միայն հացով և ջրով, որը վերցրել էր տնից հեռանալուց առաջ:
Ի վերջո, տղայի և՛ ծնողները, և՛ նրա տատիկը եկել էին նրան տուն տանելու:
Աղբյուրը՝ tert.am