Լրահոս

18.04.2023 17:19


Երևանում բախվել են վրացական համարանիշներով Mercedes-ն ու Nissan Tida-ն. վերջինը բախվել է ծառին․ կա վիրավոր

Երևանում բախվել են վրացական համարանիշներով Mercedes-ն ու Nissan Tida-ն. վերջինը բախվել է ծառին․ կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մարշալ Բաբաջանյան փողոցի 54 հասցեի դիմաց բախվել են 33-ամյա Զորիկ Ա․-ի վարած Nissan Tida և 28-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած Mercedes C250 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գուտուց և բախվել ծառին։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գիրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Պարեկային Ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը