Դանակահարություն՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի բակում, բժիշկները պայքարում են 2 վիրավորի կյանքի համար
Այսօր՝ ապրիլի 18-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:30-ի սահմաններում «Սլավմեդ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կողքի թափանցող կտրած ծակած վերք» և «պարանոցի առաջնային հատվածի կտրած ծակած վերք» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 27-ամյա Արսեն Մ.-ն է ու մինչ ոստիկանները հիվանդաոցում էին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել «ձախ գոտկային շրջանի կտրած ծակած, արնահոսող վերք» ախտորոշմամաբ մի քաղաքացի:
Ոստիկանները օպերատիվ տվյաներով պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Կարեն Կ.-ն է:
Այսօր ժամը 12:50-ի սահմաններում «Սլավմեդ» բժշկական կենտրոն տեղափոխված Արսեն Մ.-ն, Երևանի բնակիչ 32-ամյա Տիգրան Կ.-ն և ևս մեկ հոգի՝ ում ինքնությունը պարզվում է, Արսեն Մ.-ի կողմից օգտագործվող ավտոմեքենայով գնացել են Բաղրամյան 40 հասցեում գտնվող Հայաստանի Ամերիկյան համալսարանի մոտ, որտեղ Mercedes GLS և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաներով նշված վայր են եկել Երևանի բնակիչ 29-ամյա Ռուբեն Գ.-ն, «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված Կարեն Կ.-ն և ինքնությունները դեռևս չպարզված 2 այլ անձինք:
Արդեն համալսարանի բակում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ անհայտ անձը իր մոտ պահվող սուր կտրող, ծակող առարկայով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Կարեն Կ.-ին, իսկ կռվի մասնակիցներից Ռուբեն Գ.-ն իր մոտ պահվող սուր կտրող, ծակող առարկայով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Արսեն Մ.-ին, ապա դեպքի վայրից բոլորը դիմել են փախուստի: