Աշխարհ

19.04.2023 19:30


Հռոմի մերձակայքում հայտնաբերվել է շքեղ հնագույն գինեգործարան

Հռոմի մերձակայքում հայտնաբերվել է շքեղ հնագույն գինեգործարան

Հռոմի մերձակայքում գտնվող Քվինտիլի վիլլայի ավերակներում հնագետները եզակի հնագույն գինեգործարան են հայտնաբերել։ Այնտեղ եղել են շքեղ սրահներ՝ գինով լցված շատրվաններով։

«Վիլլա Քվինտիլին զարմանալի մինի քաղաք էր, որն ուներ հատուկ կայսեր համար շքեղ գինեգործարան՝ նրա բաքոսյան հակումները բավարարելու համար»,-ասում է հնագետ Էմլին Դոդը:

Հնագույն գինեգործարանը հայտնաբերվել է պատահաբար, երբ գիտնականները փորձում էին ուսումնասիրել մարտակառքերի վազքուղին, որը կառուցվել էր մ.թ. 2-րդ դարում Կոմոդ կայսեր կողմից:

Վարկածներից մեկի համաձայն՝ կայսրը և նրա շքախումբը կարող էին ամեն տարի այցելել Քվինտիլի վիլլա՝ բացելու խաղողի բերքահավաքը տպավորիչ ծեսով և բանկետով:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը