Ռուս տիեզերագնացները 8 ժամ անցկացրել են բաց տիեզերքում
Ռուս տիեզերագնացներ Սերգեյ Պրոկոպևը և Դմիտրի Պետելինըավարտել են իրենց «զբոսանքը» բաց տիեզերքում, որտեղ անցկացրել են 7 ժամ 54 րոպե, հայտնում է «Ռոսկոսմոս»-ը։
Տիեզերագնացներն այսօր՝ ապրիլի 19-ին, 4:41-ին տիեզերք են դուրս եկել: Պրոկոպևի համար սա իր կարիերայի չորրորդ տիեզերական զբոսանքն էր, Պետելինի համար՝ երկրորդը։
Տիեզերքում գտնվելու ժամանակ նրանք «Նաուկա» բազմաֆունկցիոնալ լաբորատոր մոդուլ ռադիատոր են տարել, որն անհրաժեշտ է մոդուլից ջերմային բեռները հեռացնելու համար:
Ռուս տիեզերագնացները 8 ժամ անցկացրել են բաց տիեզերքում
Ռուս տիեզերագնացներ Սերգեյ Պրոկոպևը և Դմիտրի Պետելինը ավարտել են իրենց «զբոսանքը» բաց տիեզերքում, որտեղ անցկացրել են 7 ժամ 54 րոպե, հայտնում է «Ռոսկոսմոս»-ը։
Տիեզերագնացներն այսօր՝ ապրիլի 19-ին, 4:41-ին տիեզերք են դուրս եկել: Պրոկոպևի համար սա իր կարիերայի չորրորդ տիեզերական զբոսանքն էր, Պետելինի համար՝ երկրորդը։
Տիեզերքում գտնվելու ժամանակ նրանք «Նաուկա» բազմաֆունկցիոնալ լաբորատոր մոդուլ ռադիատոր են տարել, որն անհրաժեշտ է մոդուլից ջերմային բեռները հեռացնելու համար:
Աղբյուրը՝ tert.am