Լրահոս

19.04.2023 17:04


Տավուշում 19-ամյա տղան սեքսուալ բնույթի գործողություններ է արել իր 13-ամյա և 20-ամյա քույրերի նկատմամբ

Տավուշում 19-ամյա տղան սեքսուալ բնույթի գործողություններ է արել իր 13-ամյա և 20-ամյա քույրերի նկատմամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր` ապրիլի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության (վարչության պետ՝ Արթուր Մկրտչյանի), ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները` բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ, ոստիկանության Տավուշի բաժնի անչափահասների բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններով բացահայտել են զարհուրելի մի դեպք:

Ոստիկանության Տավուշի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տավուշի մարզի գյուղերից մեկի 19-ամյա բնակիչ Կ.Հ.-ն այս տարվա մարտի սկզբին անառակաբարո գործողություններ է կատարել ակնհայտ 16 տարին չլրացած իր 13-ամյա քրոջ նկատմամբ:

Պարզվել է նաև, որ ստահակը իր 20-ամյա քրոջ կամքին հակառակ, նրա կամքը անտեսելով, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նաև նրա նկատմամբ:

Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 198 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 198 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ Կ.Հ.-ն ձերբակալվել է:

Այս խորագրի վերջին նյութերը