Աշխարհ

19.04.2023 22:07


Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի ամենասիրված արտիստն է՝ ըստ Wiwibloggs-ի ընթերցողների

Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի ամենասիրված արտիստն է՝ ըստ Wiwibloggs-ի ընթերցողների

Եվրատեսիլյան հայտնի Wiwibloggs կայքն իր ընթերցողների շրջանում քվեարկություն էր հայտարարել՝ պարզելու, թե ով է այս տարվա մասնակիցներից ամենասիրվածը։ Քվեարկության առաջատարը դարձել է մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը։

«Նա որոշեց լինել լավը, անել լավը և լավ տեսք ունենալ, և դուք նրան լսեցիք։ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն, ըստ մեր ընթերցողների, այս տարվա «Եվրատեսիլ»-ի ամենասիրված արտիստն է»,-գրում է կայքը։

Հայ երգչուհուն իրենց ձայնը տվել են քվեարկածների 25.98 տոկոսը։ Երկրորդ հորիզոնականում Շվեդիայի ներկայացուցիչ Լորինն է՝ 13․51 տոկոսով, իսկ Ֆրանսիան ներկայացնող La Zarra-ն երրորդն է՝ 8.48 տոկոսով։

Այս խորագրի վերջին նյութերը