ՀՀ-ում ՀՌՕ ռազմաբազայում ռազմական հրաձգարանը նախապատրաստում են ուսումնական նոր շրջանին
Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները նախապատրաստական շրջանում ռազմակայանի բարձրլեռնային զորավարժարաններում հրաձգարանների վերանորոգման և սպասարկման աշխատանքներ են կատարում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Զինծառայողները տարատեսակ, այդ թվում` հակառակորդի թեթև զրահավորված տեխնիկան նմանակող թիրախների արդիականացում են իրականացնում։ Օրվա մութ ժամերին պարապմունքների անցկացման համար թիրախները կահավորվում և լուսավորվում են լուսադիոդային սարքավորումներով։
Մարտական մեքենաների սպառազինությունից, տանկերից, ինչպես նաև հրաձգային զենքերից կրակելու համար նախատեսված զորավարժարանի տարբեր մասերում տեղաբաշխված մասնագետները վերականգնման աշխատանքներ են կատարել ինչպես կրակային սահմանագծերի շրջանում, այնպես էլ թիրախների տեղադրման վայրերում։
Մասնագետների առանձին խումբը զբաղվում է ուսումնական այն վայրերի թարմացմամբ, որտեղ ՀՌՕ զինծառայողներն ուսումնասիրում են պատրաստության տեսական հիմունքները։ Իրականացվում է տարբեր նորմատիվների կատարման համար նախատեսված պիտույքների փոխարինում նորերով։
***
Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի նյութատեխնիակական ապահովման (ՆՏԱ)ստորաբաժանումների մասնագետները ձմեռային ուսումնական շրջանում դասընթացների և ստուգատեսի ժամանակ «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում դաշտային պայմաններում բարձրացրել են զորամիավորման ստորաբաժանումներին վառելաքսուքային նյութերով ապահովելու արդյունավետության ցուցանիշները։
Զինծառայողները ժամանակակից մասնագետների օգնությամբ դաշտային պայմաններում կատարել են ռազմական տեխնիկայի լիցքավորման խնդիրը։ Աշխատանքների ընթացքում կիրառվել է մասսայական լիցքավորման մեթոդը, որի ժամանակ մասնագետները վառելիքով ապահովել են ինչպես անվային, այնպես էլ թրթուրավոր տեխնիկան` էապես կրճատելով ստորաբաժանումների գտնվելու ժամանակը լիցքավորման դաշտային կետերում։
Բացի այդ, ամբողջ ուսումնական շրջանում ՀՌՕ ռազմակայանի ՆՏԱ ստորաբաժանումների զինծառայողները մշակել են հատուկ առաջադրանքների լայն շրջանակ` կապված պարենով, նյութական ապրանքներով և անհրաժեշտ այլ իրերով անձնակազմին ապահովելու հետ։
ՀՀ-ում ՀՌՕ ռազմաբազայում ռազմական հրաձգարանը նախապատրաստում են ուսումնական նոր շրջանին
Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները նախապատրաստական շրջանում ռազմակայանի բարձրլեռնային զորավարժարաններում հրաձգարանների վերանորոգման և սպասարկման աշխատանքներ են կատարում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Զինծառայողները տարատեսակ, այդ թվում` հակառակորդի թեթև զրահավորված տեխնիկան նմանակող թիրախների արդիականացում են իրականացնում։ Օրվա մութ ժամերին պարապմունքների անցկացման համար թիրախները կահավորվում և լուսավորվում են լուսադիոդային սարքավորումներով։
Մասնագետների առանձին խումբը զբաղվում է ուսումնական այն վայրերի թարմացմամբ, որտեղ ՀՌՕ զինծառայողներն ուսումնասիրում են պատրաստության տեսական հիմունքները։ Իրականացվում է տարբեր նորմատիվների կատարման համար նախատեսված պիտույքների փոխարինում նորերով։
***
Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի նյութատեխնիակական ապահովման (ՆՏԱ)ստորաբաժանումների մասնագետները ձմեռային ուսումնական շրջանում դասընթացների և ստուգատեսի ժամանակ «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում դաշտային պայմաններում բարձրացրել են զորամիավորման ստորաբաժանումներին վառելաքսուքային նյութերով ապահովելու արդյունավետության ցուցանիշները։
Զինծառայողները ժամանակակից մասնագետների օգնությամբ դաշտային պայմաններում կատարել են ռազմական տեխնիկայի լիցքավորման խնդիրը։ Աշխատանքների ընթացքում կիրառվել է մասսայական լիցքավորման մեթոդը, որի ժամանակ մասնագետները վառելիքով ապահովել են ինչպես անվային, այնպես էլ թրթուրավոր տեխնիկան` էապես կրճատելով ստորաբաժանումների գտնվելու ժամանակը լիցքավորման դաշտային կետերում։
Բացի այդ, ամբողջ ուսումնական շրջանում ՀՌՕ ռազմակայանի ՆՏԱ ստորաբաժանումների զինծառայողները մշակել են հատուկ առաջադրանքների լայն շրջանակ` կապված պարենով, նյութական ապրանքներով և անհրաժեշտ այլ իրերով անձնակազմին ապահովելու հետ։
Աղբյուրը՝ armeniasputnik.am