Աշխարհ

20.04.2023 12:26


Ֆրանսիացի «սարդ-մարդը» առանց ապահովության ճոպանների բարձրացել է 160 մետրանոց երկնաքերը՝ իր բողոքը հայտնելով իշխանություններին

Ֆրանսիացի «սարդ-մարդը» առանց ապահովության ճոպանների բարձրացել է 160 մետրանոց երկնաքերը՝ իր բողոքը հայտնելով իշխանություններին

Երկնաքերների ֆրանսիացի հռչակավոր նվաճող Ալեն Ռոբերը, որին անվանում է տեղի «սարդ-մարդ», բարձրացել է մոտ 160 մետր բարձրությամբ «Ալտո» երկնաքեր, որը գտնվում է Փարիզի La Defense բիզնես կենտրոնում:

Այսպիսով նա իր անհամաձայնությունն է հայտնել երկրում բողոքի զանգվածային ալիք բարձրացրած կենսաթոշակային բարեփոխումների նկատմամբ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters-ը։

«Ես այստեղ եմ, որպեսզի իմ անհամաձայնությունը հայտնեմ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ: Ես կոչ եմ անում Ֆրանսիայի իշխանություններին երկնքից գետնին իջնել»,-ասել է 60-ամյա մագլցորդը:

Հատկանշական է, որ նա մագլցելով բարձրահարկ շենքի տանիք է հասել առանց վտանգից ապահովման հարմարանքների, իսկ դեպի տանիք ճանապարհը տևել է մոտ մեկ ժամ։

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը ներկայացրել է կառավարության մշակած կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը, որը նախատեսում է կենսաթոշակային տարիքի բարձրացում՝ 62-ից 64 տարեկան։ Նոր ռեժիմը կկիրառվի 1961 թվականի սեպտեմբերին կամ դրանից հետո ծնված ֆրանսիացիներից սկսած։ Երկրում տարբեր ակցիաներ, համազգային գործադուլ է անցկացվել այս փոփոխության դեմ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը