Աշխարհ

20.04.2023 13:41


Արևմուտքը սադրանքներ է նախապատրաստում ԱՊՀ երկրներն ապակայունացնելու համար. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Արևմուտքը սադրանքներ է նախապատրաստում ԱՊՀ երկրներն ապակայունացնելու համար. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ արևմտյան երկրները սադրանքներ են նախապատրաստում ԱՊՀ տարածքում իրավիճակն ապակայունացնելու համար։ Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Ցավոք, նման տվյալներ կան»,-ասել է Լեբեդևը՝ պատասխանելով ԱՊՀ-ում նման տեղեկատվության առկայության մասին հարցին։

Նրա խոսքով՝ ԱՊՀ երկրներում իրավիճակն ապակայունացնելու այս փորձերը «ակնհայտ են և ոչ քողարկված»։

«Այսինքն՝ կան նման փորձեր, իրավիճակն ապակայունացնելու ցանկություն։ Կենտրոնական Ասիայի երկրներ Միացյալ Նահանգների պետքարտուղարի վերջին այցերն ու հայտարարությունները նույնպես վկայում են այն մասին, որ ԱՊՀ-ն կոտրելու, ԱՊՀ-ն քանդելու, Համագործակցության երկրները Ռուսաստանից պոկելու մեծ ցանկություն կա։ Սա, իհարկե, չի կարող մեզ չանհանգստացնել, և այս առումով Համագործակցության երկրները փորձում են համախմբել իրենց ջանքերը՝ հակազդելու մեր երկրների վրա գործադրվող այս ճնշմանը»,-ասել է Լեբեդևը։

Բացի այդ, գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ ԱՊՀ-ն գոյություն կունենա դեռ երկար տարիներ։ Դրա պատճառները նա անվանել է այն փաստը, որ ԱՊՀ երկրները հարևաններ են, որոնք «դատապարտված են ապրել կողք կողքի» և սերտորեն փոխգործակցում են։

Ըստ Լեբեդևի՝ Ուկրաինայի կողմից ԱՊՀ-ի հետ կապերի խզումը ոչ մի լավ բանի չի բերում ո՛չ միության, ո՛չ բուն երկրի համար։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը