Քիմ Քարդաշյանի լավագույն կերպարները Met Gala-ում (լուսանկար)
Քիմ Քարդաշյանի համար Met Gala-ն հնարավորություն է ընձեռել խաղալ ոճի հետ, այն է՝ կիպ հագուստի հանդեպ հավերժական սերը։ Տարիների ընթացքում Քարդաշյանը փոխել է մի քանի կերպարներ, որոնք կտրուկ բարելավում են կազմվածքը, գրում է Vogue-ը։
Givenchy-ի հղիների համար նախատեսված Քիմի զգեստը 2013թ․-ի «Պանկ․ քաոսից դեպի նորաձևություն» թեմայով միջոցառմանը, հանդիսանում է ամենահայտնի օրինակներից մեկը: Ծաղկային պրինտով կիպ զգեստը (համապատասխան ձեռնոցներով) անթիվ մեմերի առաջացման աղբյուր է հանդիսացել, այնքան, որ Քարդաշյանը 2019թ․-ին Vogue-ին ասել է, որ «տունդարձի ճանապարհի ողջ ընթացքում լաց է եղել»։
«Այս բոլոր մեմերն իմ և այս բազմոցի մասին են»,-ասել է Քարդաշյանը։ Այնուամենայնիվ, չի կարելի հերքել, որ դա ոճային կարևոր պահ էր, որի մասին մարդիկ խոսում են տարիներ անց:
Քիմ Քարդաշյանի համար Met Gala-ն հնարավորություն է ցուցադրելու իր կազմվածքը։
Քարդաշյանը շարունակում է սիրել իր բարեմասնություններն ընդգծող զգեստներ։ 2019թ․-ին Քարդաշյանը ներկայացել էր Տյերի Մյուգլերի ոչ ստանդարտ կերպարում․ մետաքսյա օրգանզա և կաթկթող բյուրեղներ (այն պատրաստվել էր նմանակելու Սոֆի Լորենի թաց շապիկ-զգեստը, որը կրել է «Տղան դելֆինի վրա» ֆիլմում»):
2021 թվականին Քարդաշյանը կրկին վիրուսային դարձավ՝ այս անգամ ամբողջովին սև Balenciaga սպանդեքսի պատճառով, որը նրան ծածկում էր ոտքից գլուխ։
Իհարկե, Met Gala-յում Քարդաշյանի ոչ մի հանդերձանք այնքան բուռն քննարկման առարկա չի դարձել, որքան անցյալ տարվա հանդերձանքը։ Այն նվիրված էր ամերիկյան նորաձևության պատմությանը։ Աստղը ներկայացել է Ժան-Լուի ոճի զգեստով, որը կրել է Մերիլին Մոնրոն՝ 1962 թվականին այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Քենեդիի համար երգելու «Happy Birthday» ստեղծագործությունը:
«Այսօր բոլորը կրում են թափանցիկ զգեստներ, բայց այն ժամանակ դա այդպես չէր»,-նշել է Քարդաշյանը։ «Ինչ-որ իմաստով սա օրիգինալ մերկ զգեստ է: Ահա թե ինչու էր դա այդքան ցնցող»:
Ինչ-որ բան հուշում է, որ այս տարի Met Gala-յին Քարդաշյանները կրկին կցնցեն բոլորիս։

Աղբյուրը՝ style.news.am