Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը հրաժարական է տվել աշխատակիցներին ծաղրելու մեղադրանքների պատճառով
Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ և արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբըհրաժարական է տվել այն պնդումներից հետո, թե տարբեր գերատեսչություններում աշխատելիս ծաղրել է աշխատակիցներին։ Ռաաբը Twitter-ում հայտնել է իր հրաժարականի մասին։
Նա նշել է, որ իր կողմից բուլիինգի վերաբերյալ բողոքների մասին տեղեկությունը հաստատվել է։
Միաժամանակ Ռաաբը չի համաձայնել հետաքննության եզրակացությունների հետ՝ դրանք որակելով «սխալ» և ասել, որ այս դեպքը վտանգավոր նախադեպ է ստեղծել։
Նա, սակայն, վստահեցրել է, որ դեռ աջակցում է կառավարությանն ու վարչապետ Ռիշի Սունակին։
Ինչպես հայտնում է Sky News-ը, Ռաաբի դեմ մեղադրանքներն առաջ են եկել նոյեմբերին։ Նախկին աշխատակիցները պնդում են, որ նա «վախի մշակույթ» է ստեղծել իրենց բաժիններում։ Նա հերքել է մեղադրանքները և պահանջել իր նկատմամբ հետաքննություն անցկացնել։
Մեծ Բրիտանիայի փոխվարչապետը հրաժարական է տվել աշխատակիցներին ծաղրելու մեղադրանքների պատճառով
Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ և արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբը հրաժարական է տվել այն պնդումներից հետո, թե տարբեր գերատեսչություններում աշխատելիս ծաղրել է աշխատակիցներին։ Ռաաբը Twitter-ում հայտնել է իր հրաժարականի մասին։
Նա նշել է, որ իր կողմից բուլիինգի վերաբերյալ բողոքների մասին տեղեկությունը հաստատվել է։
Միաժամանակ Ռաաբը չի համաձայնել հետաքննության եզրակացությունների հետ՝ դրանք որակելով «սխալ» և ասել, որ այս դեպքը վտանգավոր նախադեպ է ստեղծել։
Նա, սակայն, վստահեցրել է, որ դեռ աջակցում է կառավարությանն ու վարչապետ Ռիշի Սունակին։
Ինչպես հայտնում է Sky News-ը, Ռաաբի դեմ մեղադրանքներն առաջ են եկել նոյեմբերին։ Նախկին աշխատակիցները պնդում են, որ նա «վախի մշակույթ» է ստեղծել իրենց բաժիններում։ Նա հերքել է մեղադրանքները և պահանջել իր նկատմամբ հետաքննություն անցկացնել։
Աղբյուրը` tert.am