Աշխարհ

22.04.2023 16:22


28 ֆունտ սթեռլինգով գնված մարմարե կիսանդրին ճանաչվել է 2000-ամյա հնագույն հռոմեական ամենաարժեքավոր հուշարձանը

28 ֆունտ սթեռլինգով գնված մարմարե կիսանդրին ճանաչվել է 2000-ամյա հնագույն հռոմեական ամենաարժեքավոր հուշարձանը

Մի քանի տարի առաջ հնաոճ իրերի սիրահար Լաուրա Յանգը Տեխասի խանութում ընդամենը 28 ֆունտով ձեռք է բերել հնաոճ մարմարե կիսանդրի: Սակայն միայն հիմա է պարզվել, որ քանդակը հին հռոմեական արվեստի 2 հազար տարվա արժեքավոր հուշարձան է, հաղորդում է Mirror-ը:

Կինը պատմել է, որ գնման պահին քանդակը կեղտոտ է եղել և ոչնչով աչքի չի ընկել, սակայն ինքն ամեն դեպքում որոշել է այն պահել իր համար: Ինչ-որ պահի Յանգը հետաքրքրվել է կիսանդրու պատմությամբ և նույնիսկ հետազոտության համար ներգրավել Sotheby's աճուրդի տան մասնագետներին։ Մի քանի տարի շարունակ փորձագետները փորձել են նույնականացնել քանդակը, և արդյունքում նրանց հաջողվել է դա անել։

Պարզվել է, որ կիսանդրին ստեղծվել է մ.թ.ա․ 1-ից մինչև մ.թ. 1 թվականը ընկած ժամանակահատվածում և ի սկզբանե պատկանել է Հռոմեական Հանրապետության հյուպատոս Պոմպեոս Մեծին: Մի քանի հազարամյակ անց՝ 1830-ականներին, այն սկսել է պատկանել Բավարիայի թագավոր Լյուդվիգ I-ին, որը հին հռոմեական արվեստի հուշարձանը թողել է գերմանական թանգարանում պահելու համար: Այնուամենայնիվ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հաստատությունը ռմբակոծվել է դաշնակիցների կողմից, ինչի արդյունքում կիսանդրին անհետացել է այնտեղից: Պատմաբանները երկար ժամանակ չէին կարողանում հայտնաբերել քանդակը և ուրախ էին իմանալ, որ այն գտնվել է։ Ընդ որում, փորձագետները հայտարարել են, որ մինչ այժմ չեն կարողացել պարզել, թե արդյունքում ինչպես է կիսանդրին հայտնվել Տեխասում:

Ներկայումս կիսանդրին ցուցադրվում է Տեխասի Սան Անտոնիոյի արվեստի թանգարանում, սակայն մոտ ժամանակներս այն կվերադարձվի Գերմանիա։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը