Լրահոս

22.04.2023 20:40


Հոնկոնգում 24 աչքանի չափազանց թունավոր խորանարդաձևմեդուզա է հայտնաբերվել

Հոնկոնգում 24 աչքանի չափազանց թունավոր խորանարդաձևմեդուզա է հայտնաբերվել

Հոնկոնգի բապտիստական ​​համալսարանի գիտնականները Հոնկոնգի «Մայ Պո» արգելոցի լճակում հայտնաբերել են 24 աչքանի խորհրդավոր արարածի: Փորձագետները մարմնի ԴՆԹ-ի ուսումնասիրություն են անցկացրել և եկել այն եզրակացության, որ սա մեդուզայի բոլորովին նոր տեսակ է, որը պատկանում է թունավոր խորանարդաձև մեդուզաների ընտանիքին, հայտնում է Daily Mail-ը։

Հայտնաբերված օրգանիզմն առանձնանում է մոտ 2,5 սմ չափի թափանցիկ մարմնով և երեք երկար շոշափուկներով։ Մեդուզան ունի ավելի քան 20 աչք, որոնք բաժանված են չորս խմբի՝ վեցական աչք քառակուսի գմբեթի չորս անկյուններից յուրաքանչյուրում։

Ի դեպ, սա խորանարդաձև մեդուզաների նոր տեսակի հայտնաբերման առաջին դեպքն է։ Պրոֆեսոր Ցյու Ցզյանվենը հաստատել է, որ նման մեդուզաներն իսկապես հազվադեպ են հանդիպում Չինաստանի ջրերում։ Հետազոտողի կարծիքով, այս գտածոն վկայում է Հոնկոնգի տարածքում հարուստ բազմազանության մասին։

Տուփի տեսք ունեցող մեդուզաներն իրենց անվանումը ստացել են արտասովոր քառակուսի ձևի պատճառով։ Այս արարածների մյուս առանձնահատկությունը շոշափուկներում մեծ քանակությամբ թույնն է, որը կծումից ընդամենը մի քանի րոպե անց կարող է հանգեցնել կաթվածի, սրտի ժամանակավոր կանգի և նույնիսկ մահվան:

Այս խորագրի վերջին նյութերը