Աշխարհ

22.04.2023 18:44


Գիտնականներն ապացուցել են, որ սովորությունները չեն հասցնում ձևավորվել 21 օրվա ընթացքում

Գիտնականներն ապացուցել են, որ սովորությունները չեն հասցնում ձևավորվել 21 օրվա ընթացքում

Ամերիկացի գիտնականները կասկածի տակ են դրել հայտնի գաղափարն այն մասին, որ ցանկացած սովորություն ձևավորվում է 21 օրվա ընթացքում։ Այդ նպատակով նրանք ուսումնասիրել են մարզասրահի ավելի քան 30 հազար այցելուի մարզումների մասին տվյալները։

Օգտագործելով մեքենայական ուսուցման գործքիները՝ հետազոտողները հայտնաբերել են, որ որոշ սովորություններ ավելի երկար են ձևավորվում, քան մյուսները։ Օրինակ, սպորտային մարզումների սովորություն դառնալը միջինում մոտ վեց ամիս է տևում։

Նոր սովորության ձևավորումը մեծապես կախված է կոնկերտ մարդուց և շատ գործոններից․ նրա վարքագծից, նրանից, թե որքան ժամանակ և ջանք է նրանից պահանջում զբաղմունքը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը