Լրահոս

22.04.2023 19:10


Տղամարդը գողացել է համաքաղաքացու ոսկյա զարդերը և գրավադրել բանկում

Տղամարդը գողացել է համաքաղաքացու ոսկյա զարդերը և գրավադրել բանկում

Ապրիլի 21-ին՝ ժամը 21:46-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած գավառցի 62-ամյա կինը հայտնել էր, որ բնակարանից գողացել են ոսկյա զարդեր: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 23:50-ին Գավառ քաղաքի Ազատության փողոցում հայտնաբերել, նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու:

Բաժնում նա խոստովանել է, որ համաքաղաքացու բնակարանից ոսկյա զարդերը գողացել է ինքը: Նաև հայտնել է, որ զարդերը գրավադրել է բանկերից մեկի Գավառի մասնաճյուղում:

36-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը