Աշխարհ

22.04.2023 19:38


Բեն Աֆլեքը պատմել է, որ կինը՝ Ջենիֆեր Լոպեսը, ուտում է ամեն ինչ

Բեն Աֆլեքը պատմել է, որ կինը՝ Ջենիֆեր Լոպեսը, ուտում է ամեն ինչ

Բեն Աֆլեքը պատմել է, որ իր կինը՝ Ջենիֆեր Լոպեսը, ուտում է ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ նրան հաջողվում է հիանալի տեսք ունենալ։

«Թույլ տուր պատմել մի բան, որը քեզ կտխրեցնի. Ջենիֆերը, պարզապես, ուտում է այն, ինչ ուզում է։ Նա ուտում է թխվածքաբլիթներ, պաղպաղակ, ամեն ինչ»,-ասել է Աֆլեքը Դրյու Բերիմորի թոք շոուի շրջանակում վերջինի հետ տեսազրույցի ժամանակ:

Դրյուն հարցրել է՝ արդյոք վարժություններն օգնո՞ւմ են Ջեյ Լոյին նիհար մնալ: «Նա մարզվում է, ես՝ նույնպես, բայց ինչ-ինչ պատճառներով 20 տարեկանի չեմ նմանվում՝ կատարյալ մաշկով և ամեն ինչով»,-կատակել է Աֆլեքը։ «Նա աշխարհի ամենահիասքանչ կինն է, նա տպավորիչ տեսք ունի»:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը