Լրահոս

22.04.2023 16:54


Toyota ընկերությունը Հարավային Կովկասի շուկայի համար ներկայացրել է իր ամենատարածված սեդանը՝ Corola-ն ոճային նոր փոփոխություններով (տեսանյութ)

Toyota ընկերությունը Հարավային Կովկասի շուկայի համար ներկայացրել է իր ամենատարածված սեդանը՝ Corola-ն ոճային նոր փոփոխություններով (տեսանյութ)

Հարավային Կովկասի շուկայի համար աշխարհահռչակ ավտոարտադրող Toyota ընկերությունը ներկայացրել է իր ամենատարածված սեդանը՝ Corola-ն ոճային նոր փոփոխություններով:

Շնորհանդեսը մարտ ամսին էր Վրաստանում, որտեղ գտնվում է Toyota-ի տարածաշրջանային կենտրոնը:

Մեքենան գնահատել է Toyota Երևան ընկերության գլխավոր մենեջեր Սերգո Էլբակյանը ու հայտարարել, որ այն համապատասխանում է Հայաստանի ճանապարհներին ու պայմաններին:

Արտաքինից մեքենան սպառողին է ներկայանում մի քանի թարմացումներով՝ ստացել է նոր ռադիատորի քողարկիչ, ոճային լուսարձակներ, սպորտային ու դասական տարբերակների համար յուրահատուկ անվահեծեր:

Ներսում թարմացումներն ավելի շատ են՝ մեքենան ցուցիչների նոր վահանակ ունի, որտեղ սովորական սլաքների ու ազդանշանով լույսերի փոխարեն էկրան է տեղադրված՝ վարորդն է որոշում, թե որ ցուցիչը թողնել, որը հեռացնել: Ցուցիչների վահանակի դիզայնը նաև կարելի է կարգավորել ըստ տրամադրության՝ ընտրելով casual, smart, tough կամ sporty տարբերակներից մեկը:

Corolan-ն նաև առանձնանում է նստատեղերի նոր ծածկույթով, իսկ սպորտային տարբերակում նստատեղերն ու սրահը կաշեպատ են:

Ոճափոխված Corolan-ն Toyota-ի ավելի բարձր դասի մոդելներից ժառանգել է սպորտային ու դասական վարման հնարավորությունը:

Հայաստանի սպառողների համար թարմացված սեդանը կներկայանա 3 տարբերակներով՝ Lounge plus, Prestige և GR sport:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը