Լրահոս

22.04.2023 19:25


Հրազդանում պարեկները հայտնաբերել են մարտական նռնակ ու արնանման հետքեր

Հրազդանում պարեկները հայտնաբերել են մարտական նռնակ ու արնանման հետքեր

Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի երկաթգծի կայարանի հարևանությամբ գտնվող բաց տարածքում, եղևնիների հարևանությամբ՝ մարտական նռնակ կա, որի կողքին էլ առկա են արնանման հետքեր։

Սակրավորները վնասազերծել են մարտական նռնակը և այն հանձնել Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Թե ինչ պայմաններում է մարտական նռնակը հայտնվել նշված վայրում ու ինչ հանգամանքներում են նռնակի մոտ արնանման հետքեր հայտնվել, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզում են։ Սակայն հետաքրքիր է, որ նշված վայրից մի քանի 100 մետր հեռավորության վրա է գտնվում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունը։

Այս խորագրի վերջին նյութերը