Հանդիպել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի և ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խմբի ներկայացուցիչները
Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև 2023 թվականի անհատական գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել: Այս մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Զորքերի ինքնագնահատման զորավարժության թեմայով հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի Ռազմաօդային ուժերի զինծառայողներն ու Ռամշտայնում ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խմբի ներկայացուցիչները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ վերապատրաստման առաջին օրը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին տրվել են ադրմինսիտրատիվ հարցերի վերաբերյալ տեղեկատվություն և ստորաբաժանման գործունեության վերաբերյալ ճեպազրույցներ։
Այնուհետև դասընթացի մասնակիցները տեղեկացվել են վերապատրաստման կառուցվածքի, սցենարի, առաջադրանքների և նպատակների մասին։ ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբ անցկացրել է «Ուղղաթիռների օգտագործումը գործողություններում» թեմայով դասընթաց ու բացատրել գնահատման աշխատանքների թեմաները։
«Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» շրջանակներում անցկացված միջոցառման ընթացքում ռազմաօդային ուժերի համապատասխան ստորաբաժանումներին ներկայացվել են ճեպազրույցներ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան միջոցառումներ կազմակերպելու, պաշտպանական և անվտանգության միջոցառումների ապահովման, ինչպես նաև այլ հարցերի շուրջ։

Աղբյուրը՝ tert.am