Աշխարհ

22.04.2023 20:32


Ադրբեջանական ԶՈւ–ի զինծառայողները Շուշիի շրջանում պայթել են ականի վրա

Ադրբեջանական ԶՈւ–ի զինծառայողները Շուշիի շրջանում պայթել են ականի վրա
Ադրբեջանական զինված ուժերի 3 զինծառայողներ Շուշիի շրջանում պայթել են ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 17։00-ին զինվորական բեռնատարով երթևեկելիս։

Տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվել։

Նշենք, որ մարտի 4-ին ադրբեջանցի զինծառայող Հուսեյնով Քյամրան Նամիզօղլուն պայթել էր ականի վրա և մահացել։
Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը