Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն (տեսանյութ)
Հայաստան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը եզրափակիչում մրցեց սերբ Վիկտոր Նեմեսի հետ: Ըմբիշը հաղթեց 6:4 հաշվով:
Մալխաս Ամոյանը աշխարհի չեմպիոն է (2021): Նախորդ` 2022 թվականին Ամոյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ հենց այս` 77 կգ քաշում:
Հայաստանը ներկայացնող ըմբիշը Եվրոպայի առաջնության արծաթե, ինչպես նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: