Աշխարհ

23.04.2023 09:07


Բացահայտվել է մայաների կառույցների ամրության գաղտնիքը

Բացահայտվել է մայաների կառույցների ամրության գաղտնիքը

Գրանադայի համալսարանի գիտնականները բացահայտել են հնագույն մայա ցեղի շինարարական տեխնոլոգիաների գաղտնիքը, տեղեկացրել է Science Advances-ը։

Պարզվել է, որ դրանց երկարակեցության պատճառը բուսականն լուծույթներն են։

Մայաների Կոպան հուշարձանի (որի ավերակները հայտարարվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ) ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կրաքարե լուծույթը եւ ծեփանյութը պարունակում են օրգանական միացություններ։

Այդ նյութին ավելացվել է չուկումա եւ բուրսերա ծառերի կեղեւից պատրաստված լուծույթը, որն ապահովել է շատ ավելի մեծ ամրություն։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը