ՀՀ և Արցախի միջև հաղորդակցությունն ամբողջովին կտրված է՝ 120 հազար հայությանը մատնելով լիակատար շրջափակման
Հայաստանի և Արցախի միջև հաղորդակցությունն ամբողջովին կտրված է։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Բաքվի բարբարոսսկան վարչախմբի բաշիբոզուկները ամբողջությամբ փակել են Բերձորի միջանցքի կամուրջն՝ այդպիսով 120 հազար հայությանը մատնելով լիակատար թշնամական շրջափակման։ Խաղաղության դարաշրջան, ցավոք, չի լինելու։
Եթե մենք ուզում ենք շարունակել ապրել ու զարգանալ, ապա հայության ողջ միտքն ու ռեսուրսը պետք է ուղղված լինի մի բանի՝ մեր ազգի և պետության համար անընդմեջ գոյաբանական վտանգ ներկայացնող Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացությունից մեր տարածաշրջանն ազատելուն։
Ոչ մի միջանցք մեզ չի փրկելու, քանզի թշնամու նպատակը մեկն է հայության և Հայաստան պետության ոչնչացումը։ Հետևաբար բոլոր պատրանքներն առ այն, թե բարբարոսների հետ հնարավոր է, իբր, խաղաղ գոյակցություն, փաստացի կործանման տանող փակուղի է»։