Աշխարհ

24.04.2023 15:29


Մոսկվան ու Թեհրանը նույն մոտեցումներն ունեն տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում. ՌԴ-ում Իրանի դեսպան

Մոսկվան ու Թեհրանը նույն մոտեցումներն ունեն տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում. ՌԴ-ում Իրանի դեսպան

Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում, քանի որ երկու երկրները համակարծիք են տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման մոտեցումներում: Այս մասին, ինչպես գրում է mehrnews.com-ը, հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները նոր մակարդակի են հասնում»,-ասել է Ջալալին Մոսկվայում կայացած ակադեմիական միջոցառման ժամանակ:

Երկու երկրները «մտնում են սերտ համագործակցության ոլորտ» և «նույն մոտեցումներն ունեն տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման հարցում»,- ասել է դիվանագետը։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը