Լրահոս

24.04.2023 17:09


Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում առկա սուր հոտի հետ կապված վտանգավոր ոչինչ չկա․ ՓԾ

Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում առկա սուր հոտի հետ կապված վտանգավոր ոչինչ չկա․ ՓԾ

Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում առկա սուր հոտի հետ կապված վտանգավոր ոչինչ չկա:

Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Ապրիլի 24-ին, ժամը 15։28-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Երևանի Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների շենքերում առկա է գազի սուր հոտ:

Նշված վարչական շրջաններ են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ժամը 16:30-ին Գազի վթարային ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ խնդիրը կապված է գազի մատակարարման համակարգում հոտատվության մակարդակի ավել քանակի հետ. վտանգավոր ոչինչ չկա։

Քաղաքացիներին խորհուրդ է տրվում օդափոխել տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը