Ինքներս ենք մեղավոր այն ամենի համար, ինչ կատարվում է մեր սահմաններին. Սամվել Կարապետյան
Մենք ինքներս ենք մեղավոր այն ամենի համար, ինչ այսօր կատարվում է մեր հայրենիքի սահմաններին։ Այս մասին ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարությունում։
«Առաջին հերթին մենք ինքներս պետք է սթափ գնահատենք, թե կոնկրետ ինչ սխալներ են արվել այս տարիների ընթացքում, որոնք այսօր մեր երկիրը հասցրել են գոյաբանական ճգնաժամի։ Պետք է գիտակցել և ընդունել սեփական սխալները ու չգնալ մեղադրանքների և քննադատության ճանապարհով»,–գրել է գործարարը։
Նա նշել է, որ անհրաժեշտ է անհապաղ համախմբել բոլոր ջանքերը թե՛ Հայաստանի ներսում, թե՛ դրսում ողբերգությունը կանխելու համար։
«Այսօրվա տարանջատման հռետորաբանությունը կարող է ճակատագրական լինել մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Ուստի այս պահին կարևոր է համախմբվել, համատեղել բոլոր ջանքերը` կանխելու նոր սեւ էջերը մեր երկրի պատմության մեջ»,-հայտարարել է Սամվել Կարապետյանը։
Կարապետյանը խորհրդանշական է համարում, որ հենց այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, երկիրը կրկին կանգնած է հնարավոր նոր ողբերգության շեմին։
«Ավելի քան երեք ամիս է, ինչ արցախահայությունը արգելափակվել և պարբերաբար ահաբեկչության է ենթարկվում Ադրբեջանի կողմից, որը բացահայտ խախտում է բոլոր պայմանավորվածությունները և կարմիր գծերը՝ վտանգի տակ դնելով տարածաշրջանի 120.000 խաղաղ բնակիչների կյանքը։ Ողջ աշխարհի աչքի առջև Ադրբեջանը վարում է հայ ժողովրդի բռնաճնշման ու էթնիկ ատելության քաղաքականություն»,-ասել է նա։
Սամվել Կարապետյանը նաև նշել է, որ որպես Հայաստանի քաղաքացի՝ շարունակելու է լինել իր ժողովրդի կողքին և գործադրել բոլոր ջանքերը՝ երկրի կայուն և անվտանգ ապագայի համար։ Նա նշել է, որ իր միակ նպատակը Հայաստանի բարգավաճումն է, որն անհնար է առանց համընդհանուր կոնսոլիդացման։
Ինքներս ենք մեղավոր այն ամենի համար, ինչ կատարվում է մեր սահմաններին. Սամվել Կարապետյան
Մենք ինքներս ենք մեղավոր այն ամենի համար, ինչ այսօր կատարվում է մեր հայրենիքի սահմաններին։ Այս մասին ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարությունում։
«Այսօրվա տարանջատման հռետորաբանությունը կարող է ճակատագրական լինել մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Ուստի այս պահին կարևոր է համախմբվել, համատեղել բոլոր ջանքերը` կանխելու նոր սեւ էջերը մեր երկրի պատմության մեջ»,-հայտարարել է Սամվել Կարապետյանը։
«Ավելի քան երեք ամիս է, ինչ արցախահայությունը արգելափակվել և պարբերաբար ահաբեկչության է ենթարկվում Ադրբեջանի կողմից, որը բացահայտ խախտում է բոլոր պայմանավորվածությունները և կարմիր գծերը՝ վտանգի տակ դնելով տարածաշրջանի 120.000 խաղաղ բնակիչների կյանքը։ Ողջ աշխարհի աչքի առջև Ադրբեջանը վարում է հայ ժողովրդի բռնաճնշման ու էթնիկ ատելության քաղաքականություն»,-ասել է նա։
Սամվել Կարապետյանը նաև նշել է, որ որպես Հայաստանի քաղաքացի՝ շարունակելու է լինել իր ժողովրդի կողքին և գործադրել բոլոր ջանքերը՝ երկրի կայուն և անվտանգ ապագայի համար։ Նա նշել է, որ իր միակ նպատակը Հայաստանի բարգավաճումն է, որն անհնար է առանց համընդհանուր կոնսոլիդացման։
Աղբյուրը՝ armeniasputnik.am