Աշխարհ

25.04.2023 19:48


Գիտնականները Երկրի վրա կյանքի համար նոր վտանգ են հայտնաբերել

Գիտնականները Երկրի վրա կյանքի համար նոր վտանգ են հայտնաբերել

ՆԱՍԱ-ի Chandra տիեզերական աստղադիտակը հայտնաբերել է գերնոր աստղեր, որոնք ունակ են մոտակա մոլորակների վրա զանգվածային անհետացումներ առաջացնել:

Իէն Բրունթոնի, Քոննոր Օ'Մահոնիի և Բրայան Ֆիլդսի (Իլինոյսի համալսարան), Ադրիան Մելոտի (Կանզասի համալսարան) և Բրայան Թոմասի (Քանզասի Ուոշբերնի համալսարան) կողմից վերջերս հրապարակված The Astrophysical Journal-ում կատարված հետազոտությունը տիեզերքից Երկրի նման մոլորակների համար նոր սպառնալիք է հայտնաբերել: Այդ մասին գրում է «Новая наука»-ն։

Հետազոտության հեղինակները բացահայտել են մեր մոլորակի նման մոլորակների վրա կյանքի համար նոր վտանգ. աստղային պայթյունները կարող են ազդել նման իրադարձություններից ավելի քան հարյուր լուսային տարի հեռավորության վրա գտնվող մոլորակների վրա:

Նոր սպառնալիքն այն է, որ հարվածային ալիքը ճեղքում է պայթած աստղը շրջապատող խիտ գազը: Ինչպես և ենթադրվում էր, նման ինտենսիվ ճառագայթմանը կարող է հաջորդել մոտակա մոլորակների զանգվածային անհետացումը:

Քննարկվող ուսումնասիրությունը հիմնված էր երեսունմեկ գերնոր աստղերի ռենտգենյան դիտարկումների վրա: Նրանց վերլուծությունը ցույց է տվել, որ նույնիսկ մոտ 160 լուսատարի հեռավորության վրա գտնվող մոլորակները կարող են ենթարկվել ճառագայթման մահացու չափաբաժնի:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը