Աշխարհ

25.04.2023 11:14


«Եկեք միասին հիշենք այն 1,5 միլիոն մարդկանց, ովքեր կորցրին իրենց կյանքը»․ Քիմ Քարդաշյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկար)

«Եկեք միասին հիշենք այն 1,5 միլիոն մարդկանց, ովքեր կորցրին իրենց կյանքը»․ Քիմ Քարդաշյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկար)

Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրից լուսանկար է տեղադրել ինստագրամյան story բաժնում, որն արվել էր 2019 թ-ին՝ Քիմի և քրոջ Քորթնիի՝ Հայաստան կատարած այցելության ժամանակ։ Այդ հրապարակմամբ աշխարհահռչակ հայուհին հիշեցրել է Հայոց ցեղասպանության օրվա մասին ու իր հարգանքն արտահայտել զոհերի հիշատակին։

340397172_1271076300172755_6538253435488913856_n

«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Եկեք միասին լինենք և հիշենք այն 1,5 միլիոն մարդկանց, ովքեր կորցրին իրենց կյանքը։ Երբեք չմոռանալ»,-գրել է Քիմը։

Հաջորդ հրապարակման մեջ Քիմը վերհիշել է զավակների հետ այցը Գառնի։ «Սիրում եմ իմ և երեխաներիս այս լուսանկարը, որն արվել է Հյաստանում»,-հավելել է նա։

340207593_793377655757156_7607609635140466528_n

Աղբյուրը` style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը