«Երեխաներս թույլ տան, ես էլ կգնամ պոստեր». Տեղի բնակիչները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում (տեսանյութ)
Տեղ համայնքում գյուղացիները մշակում են իրենց տնամերձ հողատարածքները, աշակերտները դպրոց են հաճախում, որոնց ծնողներից շատերը առաջնգծում են և զենքը ձեռքին պաշտպանում են իրենց ընտանիքների անդորրը:
Գյուղի դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիանա Սարգսյանը նշում է, որ Տեղում հասակ առած երեխաների համար հայրենասիրությունը լոկ խոսք չէ. «Պատերազմից հետո երբ իմ ընտանիքում էլ կորուստ եղավ, դասարան մտա, երեխաները բոլորը վախենում էին դեմքիս նայել, ժպտալով շարունակեցի դասը, որ ցույց տայի, որ մեր մեջ ոչինչ չի փոխվել, ընդհակառակը՝ մենք ավելի հզորացել ենք»,-ասաց նա:
Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն էլ նշեց. «Գյուղացին պինդ կանգնած է, ամեն վայրկյան կանգնած է զինվորի կողքին: Շուրջ մեկ տարի է, որ գյուղացիները աշխարհազորային ստորաբաժանման կազմում բանակի զինծառայողների հետ ուս-ուսի կանգնած են հակառակքորդին դեմ-հանդիման»:
Գյուղի բնակիչներից 4 զավակի մայր տիկին Հասմիկը հպարտության նշում է, որ իր երկու որդիները այս պահին մարտական հերթապահություն են իրականացնում աշխարհազորի կազմում. «Ամբողջ գյուղը կանգնած է, պայքարում է: 1992-ին իմ տունը լրիվ ավերվել է, բայց ես որպես տան մայր իմ 4 երեխաների հետ իմ տունը չեմ լքել: Տեղ գյուղացին չի վախենում ոչ մի բանից: Ես այնքան եմ սիրում իմ հայրենիքը, որ ես ծնող լինելով, եթե երեխաներս թույլ տան, կգնամ իրենց հետ պոստի կկանգնեմ, իրենց թիկունքին կկանգնեմ»,-ասաց նա:

Աղբյուրը` news.am