Աշխարհ

25.04.2023 13:16


«Արցախն ուժեղ է». Վաշինգտոնում հայերն Արցախի հսկայական դրոշով երթով շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանատուն (տեսանյութ)

«Արցախն ուժեղ է». Վաշինգտոնում հայերն Արցախի հսկայական դրոշով երթով շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանատուն (տեսանյութ)

Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական համայնքի ներկայացուցիչները երթ են անցկացրել Վաշինգտոնում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության տարելիցը և նախագահ Բայդենից պահանջելով քայլեր ձեռնարկել Արցախում հայերի երկրորդ ցեղասպանությունը դադարեցնելու համար։

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից հայտնում են, որ երթի մասնակիցներն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատան մոտ, իսկ երթն ավարտվել է Սպիտակ տան մոտ կայացած ակցիայով։

Ակցիայի մասնակիցները պահել են «Արցախն ուժեղ է», «Դադարեցրեք Արցախի շրջափակումը», «120 հազար խաղաղ բնակիչներ պատանդ են Ադրբեջանի ձեռքում», «Պատժամիջոցներ կիրառեք ցեղասպան Ադրբեջանի նկատմամբ», «Ալիևը մեղավոր է պատերազմական հանցագործությունների մեջ» և այլ գրություններով պաստառներ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը